2017-11-29
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հեղինակած «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:
Հայաստանում բիզնես գործունեություն վարելու մասին գիրք գրելու գաղափարը Սամվել Գևորգյանի մոտ մեկ օրում չէ առաջացել։ Հեղինակի խոսքով՝ այս հրատարակությունը նախորդ գրքերից տարբերվում է նրանով, որ շեշտը դրվում է ոչ միայն բիզնես սկսելու և կառավարելու, այլ նաև այն զարգացնելու վրա: Գիրքը յուրօրինակ զրույց-քննարկում է հեղինակի և ընթերցողի միջև:
Գրքում ներկայացված են մոտ 200 մեծ և փոքր հայկական ընկերությունների անցած ճանապարհն ու պատմությունները՝ համեմված վառ օրինակներով։
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն նույնպես մասնակցեց BSC ընկերության գրքի շնորհանդեսին՝ ներկայացնելով հոդվածում իր տարիների աշխատանքն ու փորձը` որպես առաջատար ապահովագրական ընկերություն:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում բիզնես մտքի անսպառ թռիչք...