Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ՎԵՐՋԻՆ 4 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉԱԾ 7 ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

2018-02-05

1. Որտե՞ղ կարող եմ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն:

Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն կարող եք անցնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպությունում, այդ թվում`հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

2. Արդյո՞ք պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն մինչև բժշկին դիմելը:

Այո. եթե ցանկանում եք ստանալ փաթեթով նախատեսված ծառայություններ, ապա անհրաժեշտ է զանգահարել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն 010 59 21 21 շուրջօրյա հեռախոսահամարով:

3. Արդյո՞ք իմ ընտանիքի անդամները կարող են ստանալ բժշկական ծառայություններ իմ փաթեթով:

Ձեր ապահովագրության փաթեթից կարող եք օգտվել միայն Դուք:

4. Արդյո՞ք հատուցում նախատեսվում է ակնաբուժական ծառայությունների, ինչպես նաև ակնոցների, կոնտակտային լինզաների ձեռքբերման համար:

Ակնաբուժական ծառայությունների մասով տրամադրվում են միայն հիվանդանոցային պայմաններում իրականացվող աչքի վիրահատությունները: Ակնոցների, ապակիների, կոնտակտային լինզաների մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում:

5. Կարո՞ղ եմ արդյոք վճարովի հիմունքներով բուժում ստանալուց հետո իմ կողմից կատարված վճարումների ՀԴՄ կտրոնները ներկայացնել ապահովագրական ընկերությանը՝ ծախսերի փոխհատուցում ստանալու համար:

ՀՀ կառավարության որոշման և ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի համար Շահառուին ուղղակի հատուցում չի կարող իրականացնել:

6. Հատուցվու՞մ է արդյոք քթի միջնապատի վիրահատությունը:

 Այո, քթի միջնապատի վիրահատությունը ներառված է ապահովագրական ծածկույթում: Չեն հատուցվում քթի այն վիրահատությունները, որոնք կատարվում են կոսմետիկ և/կամ էսթետիկ նպատակներով:

7. Պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները հատուցվում են, թե՞ ոչ:

Ապահովագրության պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները ենթակա չեն հատուցման:

 

Սոցփաթեթի մանրամասներին և համագործակցող բուժհաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

 

 

 

 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: