2018-02-05
1. Որտե՞ղ կարող եմ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն:
Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն կարող եք անցնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպությունում, այդ թվում`հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:
2. Արդյո՞ք պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն մինչև բժշկին դիմելը:
Այո. եթե ցանկանում եք ստանալ փաթեթով նախատեսված ծառայություններ, ապա անհրաժեշտ է զանգահարել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն 010 59 21 21 շուրջօրյա հեռախոսահամարով:
3. Արդյո՞ք իմ ընտանիքի անդամները կարող են ստանալ բժշկական ծառայություններ իմ փաթեթով:
Ձեր ապահովագրության փաթեթից կարող եք օգտվել միայն Դուք:
4. Արդյո՞ք հատուցում նախատեսվում է ակնաբուժական ծառայությունների, ինչպես նաև ակնոցների, կոնտակտային լինզաների ձեռքբերման համար:
Ակնաբուժական ծառայությունների մասով տրամադրվում են միայն հիվանդանոցային պայմաններում իրականացվող աչքի վիրահատությունները: Ակնոցների, ապակիների, կոնտակտային լինզաների մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում:
5. Կարո՞ղ եմ արդյոք վճարովի հիմունքներով բուժում ստանալուց հետո իմ կողմից կատարված վճարումների ՀԴՄ կտրոնները ներկայացնել ապահովագրական ընկերությանը՝ ծախսերի փոխհատուցում ստանալու համար:
ՀՀ կառավարության որոշման և ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի համար Շահառուին ուղղակի հատուցում չի կարող իրականացնել:
6. Հատուցվու՞մ է արդյոք քթի միջնապատի վիրահատությունը:
Այո, քթի միջնապատի վիրահատությունը ներառված է ապահովագրական ծածկույթում: Չեն հատուցվում քթի այն վիրահատությունները, որոնք կատարվում են կոսմետիկ և/կամ էսթետիկ նպատակներով:
7. Պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները հատուցվում են, թե՞ ոչ:
Ապահովագրության պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները ենթակա չեն հատուցման:
Սոցփաթեթի մանրամասներին և համագործակցող բուժհաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ