Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՍԿ ՁԵՐ ՖԱՅԼԵՐՆ ԱՊԱՀՈ՞Վ ԳԱՂՏԱԲԱՌԵՐԻ ՏԱԿ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ

2018-03-20

Կիբեր հանցագործությունները զարգանում են ժամանակակից տեխնոլոգիաներին զուգահեռ։ Ահա թե ինչ է սպասվում այս տարի կիբեր ռիսկերի մասով՝

- Վիրուսներն առավել հաճախ հարձակումներ կգործեն ոչ թե պատվիրատուների, այլ ծրագրային մշակողների վրա։ Կորպորատիվ նպատակներով օգտագործվող ծրագրերի արտադրողները կդառնան վնասակար ծրագրերի և նրանց զոհերի միջև միջնորդներ։

- Առաջին տեղում կմնան կոդավորող վիրուսները (վիրուսներ, որոնք բլոկավորում են ֆայլերը և փաստաթղթերը՝ դրա դիմաց պահանջելով գումար)։

- Հակերների հիմնական նպատակներից կլինեն անձնական տվյալները և “cloud” ծառայությունները․ իսկ Ձեր ֆայլերն ուժե՞ղ գաղտնաբառերի տակ են պահվում։

- Կրիպտո-արժույթների (cryptocurrency) նկատմամբ հետաքրքրությունը կաճի․ ակնկալվում է հանքաարդյունաբերության ոլորտում բոտնետ-ցանցերի ակտիվացում/ակտիվ օգտագործում։ Այսինքն Ձեր համակարգիչը մի օր կարող է դառնալ ցանցի մի մասը՝ ծառայելով ինչ-որ մեկի բիթքոին-կապիտալի մեծացմանը։

- Ձեր անձնական կրիպտո-արժույթի դրամապանակը, եթե այդպիսին ունեք, նույնպես կարող է հարձակման առարկա դառնալ։

- Հանցագործները կկոտրեն ռաուտերներ, մոդեմներ և բանկոմատներ։ Այդ գործում նրանց կաջակցեն «անմարմին» վիրուսները՝ վնասակար ծրագրեր, որոնք ազդում են ոչ թե փաստաթղթերի, այլ սարքավորման օպերատիվ հիշողության (RAM) վրա։ Դրանք չունեն կատարողական ֆայլեր (.exe) և չեն հայտնաբերվում հակավիրուսային ծրագրերի կողմից։

- Ռունետի վերահսկողությունը կաճի։ Հավանաբար կստեղծվի Կիբեր անվտանգության ազգային կենտրոն, որը կվերահսկի ցանցային տարածքը։

- Ընկերությունների համար կիբեր հանցագործությունները կդառնան ամենակարևոր տնտեսական ռիսկերից մեկը՝ ստիպելով զարգացնել կիբեր հարցակումներից պաշտպանության ուժեղ համակարգ։

 

Հիշե՛ք սեփական անվտանգության մասին, և ապահովագրե՛ք այն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ում: 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: