Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ

2018-03-28

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ:

ISO 9001:2015 սերտիֆիկատը հավաստում է, որ ընկերությունը հաճախորդամետ է և հետևողականորեն մատուցում է ծառայություններ, որոնք համապատասխանում են օրենսդրական և կարգավորող պահանջներին և անընդհատ կատարելագործում է հաճախորդների սպասարկման որակը՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակությունը, ինչպես նաև անընդհատ կատարելագործելով ընկերության գործառնությունները։

Սերտիֆիկացումն իրականացվել է սերտիֆիկացման ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող PECB ընկերության կողմից։

ISO 9001:2015 վկայականը ստանալով` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հերթական անգամ ապացուցեց, որ Ընկերությունը հավատարիմ է հաճախորդի շահերին և վճռական է նշված սկզբունքներին համապատասխանելու և բարձրորակ ծառայություններ մատուցելու իր քաղաքականությանը, որը որդեգրել է գործունեության առաջին իսկ օրվանից։

 

#weareproud #certificate #iso9001։2015 #ingoarmenia

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: