Order
Անհատներ Իրավաբանական անձինք
«7 ԴԱՍԸՆԹԱՑ, 7 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ

2018-06-11

#ինգոարմենիա #masterclass
#universities #UFAR #ASUE #AUA #YSU #վարպետացդասեր 
#ապահովագրություն#7դասընթաց7մասնագիտականհնարավորություն

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում ուսանողների համար կազմակերպեց «7 դասընթաց, 7 մասնագիտական հնարավորություն» վարպետաց դասեր, որին բանախոսություններով հանդես եկան ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչները:

Վարպետաց դասերի նպատակն էր՝ ուսանողներին փոխանցել գործնական գիտելիքներ ուսանողների մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի խոսքով․ «Ապահովագրական շուկան մշտապես կարիք ունի երիտասարդ ու բանիմաց աշխատակիցների: Հավաստագրեր ստացած ուսանողները հնարավորություն կստանան ամռանը ընկերության տարբեր բաժիններում փորձառություն անցնելու, և թափուր հաստիքների առկայության դեպքում առաջնահերթ կդիտարկվեն նրանց ինքնակենսագրականները»:

Դասընթացների ավարտին մասնակիցներին հանձնվեցին սերտիֆիկատներ:

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: