Order
Անհատներ Իրավաբանական անձինք
«ՄԻՆԱՍ․ ՀԻՆ ՈՒ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2018-06-19

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հովանավորչության սկզբունքով իրականացրել է մշակութային արժեքների ապահովագրություն

Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 28-ից կբացվի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված «Մինաս․ Հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսը։

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը՝ տեսնելու ականավոր հայ նկարչի աշխատանքները։ Ցուցադրությանը ներկայացված կլինեն ինչպես Հայաստանի Ազգային պատկերասրահից արվեստանմուշներ, այնպես էլ` մասնավոր հավաքածուներում ընդգրկված աշխատանքներ, որոնք ապահովագրվել են «Մեխից-մեխ» ծածկույթի շրջանակներում։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2018թ. սեպտեմբերի 15-ը:

 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: