Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

2018-08-01

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն մասանկցեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից կազմակերպվող «Երազանքի ճամբար» բարեգործական ծրագրին, որի նպատակն է խոցելի և անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն տալ մասնակցելու ամառային մեկշաբաթյա ճամբարին:

«Երազանքի ճամբարին» մասնակցում են երեխաներ ՀՀ մարզերից, ինչպես նաև Երևանից։ Ճամբարի նպատակներից է երեխաների մոտ զարգացնել  իրական կյանքին վերաբերող հմտություններ, տալ նոր գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավունքների պաշտպանության և աղետների դիմակայության վերաբերյալ:

Երեխաներից շատերի համար սա առաջին հնարավորությունն է հարազատ գյուղից դուրս գալու և ամառային արձակուրդները վայելելու պայծառ և գունեղ միջավայրում՝ «Երազանքի ճամբարում», ինչը նրանց երազանքներին կհաղորդի նոր թևեր և դրանք կյանքում իրագործելու համար կտա շատ արժեքավոր գիտելիքներ։

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: