Order
Անհատներ Իրավաբանական անձինք
«ՕՐՐԱՆ» 13-ՐԴ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ

2018-09-24

Օրերս կայացավ «Օրրան» կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքը։

Ամենամյա այս միջոցառման նպատակն է Երևանի և Վանաձորի կարիքավոր երեխաների ու տարեցների համար ֆինանսական աջակցությունն ցուցաբերելը: Հյուրերի թվում էին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները, գործարարներ, դիվանագետներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը չորրորդ անգամ մասնակցեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը՝ իր ներդրումն ունենալով բարեգործական այս ծրագրին:

Աճուրդին խաղարկվում էին՝ նկարչուհի Արև Արեգ Պետրոսյանների գունազարդված կտավի և արձանի համաձուլվածքը, լյուքս կարգի վիսկի, պտղատու ծառ՝ «Օրրան»-ի բակում, կավե արձան՝ պատրաստված կավե խմբակի սաների կողմից, թռիչք օդապարիկով և Հենրիխ Մխիթարյանի նմանակ «Միկի» տիկնիկը, որը նա ստորագրել էր և նվիրել «Օրրան»-ին։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երևանյան ընթրիքից հետո ԱՄՆ-ում սեպտեմբերի 30-ին կկայանա «Օրրան»-ի բարեգործական ընթրիքը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Լոս Անջելեսում կայացած բարեգործական աճուրդին խաղարկվել են «SOAD»-ի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանի կիթառը, Ջոն Դոլմայանի նկարազարդ երաժշտական ափսեն, Շավո Օդաջյանի արծաթե վզնոցը: 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: