Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2018-09-29

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ 2018թ․ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը Երևանի 7 տարբեր վայրերում կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես: Նախադեպը չունեցող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված են լինելու 70-ից ավելի միջազգային արվեստագետների աշխատանքները։

Մշակութային արժեքների ապահովագրության միջազգային չափանիշներին համապատասխան՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն «Մեխից մեխ» սկզբունքով իրականացրեց ժամանակակից գեղանկարչության, լուսանկարչության և քանդակագործության մի շարք ցուցանմուշների ապահովագրությունը։

Առաջարկում ենք բաց չթողնել Հայաստանում առաջին անգամ անցկացվող միջազգային ցուցահանդեսին այցելելու հնարավորությունը, որի մուտքն, ի դեպ, լինելու է ազատ։

 

Ցուցահանդեսի վայրերը.

  • Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Բյուզանդի 1/3, Երևան երեքշաբթի - շաբաթ, 11:00-17:00 
  • Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Զարոբյան 3, Երևան երկուշաբթի-ուրբաթ, 11:00- 17:00; շաբաթ 11:00-16:30 
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Թամանյան 10, Երևան երեքշաբթի - հինգշաբթի, 11:00-ից – 17:00; ուրբաթ - կիրակի, 10:00 – 20:00 
  • ՀայԱրտ մշակութային կենտրոն, Մաշտոց 7ա, Երևան երկուշաբթի-շաբաթ, 11:00 - 17:00 
  • Հայաստանի նկարիչների միությունը, Աբովյան 16, Երևան երեքշաբթի - կիրակի, 11:00 - 17: 00 
  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Թումանյան 54, Երևան երկուշաբթի-շաբաթ, 11:00 - 17:00 
  • Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Մելիք-Ադամյան, 2/2, Երևան երկուշաբթի - ուրբաթ, 9:00-18:00

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: