Order
Անհատներ Իրավաբանական անձինք
«ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ»

2018-10-04

Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին ընդառաջ՝ 2018թ․ սեպտեմբերի 18-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվեց «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը։

Հատկանշական է, որ ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում է մեծագույն գեղանկարչի հայտնի «Գազելներ» կտավը՝ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։ Վերջինի ցուցադրումն ինքնին արդեն մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն, կարևորելով այս բացառիկ կտավի նշանակությունը, մեծ հպարտությամբ իրականացրեց ապահովագրությունը ցուցահանդեսի ողջ ընթացքում, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը։

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: