Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

2018-10-19

Կարևորելով անձնակազմի մասնագիտական գիտելիքների կատարելագործումն ու ամրապնդումն` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն կազմակերպել էր վարպետաց դասերի շարք աշխատակիցների համար, որն անցկացրեց առաջատար բիզնես դասընթացավար Աննա Պետրիչենկոն։
 
Դասընթացների ընթացքում, որոնցում ներգրավված էին կորպորատիվ հաճախորդների սպասարկման, մանրածախ և կորպորատիվ վաճառքների բաժինները, անդրադարձ կատարվեց այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են հաճախորդի հետ շփման առանձնահատկությունները, հաճախորդների կարիքների բացահայտումը, աշխատանքն առարկությունների հետ, հեռախոսային վաճառքի և սպասարկման առանձնահատկությունները և այլն։
 
Նմանատիպ դասընթացներն Ընկերությունում ունեն շարունակական բնույթ և դարձել են աշխատակիցների անհատական զարգացման ծրագրի անբաժանելի մասը։
Վստահ ենք, որ  ստացված տեսական և գործնական գիտելիքների շնորհիվ մեր աշխատակիցներն էլ ավելի բարձր մակարդակով կիրականացնեն հաճախորդների սպասարկումը։

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: