Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

2018-11-07

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը մասնակցեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 13-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի բազմամյա գործընկեր "Սինոփսիս Արմենիա" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է ՏՏ համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից մեկը:

Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 18 երկիր` ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն, Արգենտինան, Բելառուսն,  Բրազիլիան, Գերմանիան, Եգիպտոսը, Թաիլանդը, Իրանը,  Հայաստանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Սերբիան, Վիետնամը, Վրաստանը, Ուկրաինան և Ուրուգվայը:

Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթությանն աջակցելու հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ որպես միջոցառման հովանավոր, Օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներին հանձնեց երկու տարի գործողության ժամկետով առողջության ապահովագրության պայմանագրեր և մաղթեց երիտասարդներին քաջ առողջություն՝ ՏՏ ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու համար:

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: