Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

2018-11-08

Օրեր առաջ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն «Բարի մամա» կազմակերպության «Բարի տնակ» ծրագրի շրջանակներում նվիրաբերեց 500,000 ՀՀ դրամ։ Ծրագրի նպատակն է՝  մանկատանը բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել թերապիաներ, հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ, կինեզիոթերապիա և մի շարք այլ բուժումներ, ստեղծել ապաստան մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների համար և այլ միջոցառումներ:

«Բարի մամա» բարեգործական ՀԿ-ն գործում է արդեն 3 տարի և նպատակ է հետապնդում կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին, ինչպես նաև նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների վերամիավորմանը:

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: