«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն վերանայել է տրանսպորտային միջոցների ապահովագրության (ԿԱՍԿՈ) սակագները: Պորտֆելի ակտուարական ուսումնասիրությունների արդյունքում ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագրերի սակագները իջել են գրեթե 40%-ով: Նվազագույն սակագինը 2.5%-ից իջել է 1.5% տրանսպորտային միջոցի արժեքից: Բացի այդ իջել է նաև չհատուցվող գումարի չափը, որը այսօր կազմում է տրանսպորտային միջոցի արժեքի 0.5%:
Ընկերությունը ԿԱՍԿՈ ապահովագրության ընդհանրացված պայմաններից անցում է կատարում առանձին ապահովագրական ծրագրերի, որոնք ուղղված են հաճախորդների տարբեր խմբերին: Մասնավորապես մշակվել է ռիսկերի գնահատման նոր անդերրայթինգային մեխանիզմ, որը թույլ է տալիս իջեցնել սակագները ինչպես նոր, այնպես էլ ապահովագրական լավ պատմություն ունեցող հաճախորդների համար:
Հարկ է նշել, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հանդիսանում է շուկայի առաջատարը ինչպես ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարներով, այնպես էլ ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակով: Մասնավորապես Ընկերությունը 2009թ. ընթացքում Ընկերությունը այս տեսակով հավաքագրել է մոտ 400 մլն ՀՀ դրամ ապահովագրավճար` 4.5 հազար կնքված ապահովագրության պայմանագրերով: